Մեր հերոս բուժվողները

Գեղամը վերականգնողական կենտրոնի այն բուժվողներից է ում հայացքի պարզությունն ու բարությունը անմիջապես գրավում է մարդկանց ուշադրությունը: Անտարբեր չես կարող անցնել նրա կողքով , պետք է անպայման խոսել նրա հետ, հարցնել որպիսությունը , միևնույն է իմանալով , որ պատասխանը լինելու է նրա բարի ժպիտը և գլխի շարժումները: Գեղամը պատերազմի ընթացքում ստացել է տարբեր աստիճանի վիրավորում և բացի ֆիզիկական սահմանափակումներից ունի նաև խոսքի խնդիրներ: Մայոր Գրիգորյանը աշխատում էր Շուշիի փրկարար ծառայությունում ավելի քան 10 տարի և մինչև վիրավորվելը կատարում էր իր առջև դրված բոլոր խնդիրները, չթողնելով իր բնակավայրը: Կորցնելով թե’ իր առողջությունը, թե’ իր տունը, նա ստիպված ապրում է Ստեփանակերտում՝ վարձով իր փոքրիկ ընտանիքի հետ: Չկար մի որևէ հարց , որի պատասխանը չկարողանայինք թեկուզ գլխի կամ դեմքի շարժումներով ստանալ Գեղամից , միայն ապագայի հետ կապված պլաններն էին , որ Գեղամը անպատասխան թողեց: Այսօր մեր ամբողջ թիմը աշխատում է Գեղամի և մեր բոլոր բուժվողների ՝ֆիզիկական , հոգեբանական, խոսքի խանգարումների և մյուս բոլոր խնդիրների բուժման վրա և վստահ , որ մեր բուժվողները ստանալով անհրաժեշտ բուժումը կկարողանան ապագան նորովի կառուցել: