Երեք շաբաթից ավելի է ինչ վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում արցախյան երրորդ պատերազմի մասնակից Էդիկ Պետրոսյանը՝ ձախ արմնկահոդի ճաճանչ դաստակային հոդի, 3-րդ, 4-րդ, 5-րդ մատերի հոդերի կոնտրակտուրա ախտորոշմամբ:
27 տարեկան երիտասարդը իր համագյուղացիների հետ պաշտպանում էր հայրենի գյուղը՝ Մաճկալաշենը և հենց այդտեղ էլ հոկտեմբերի 27-ին թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվեց: Բայց ոչինչ չի կարող կոտրել Էդիկի ամուր հոգին , նա անկոտրուն է , չի ընկճվում,պատրաստ է պետք եղած ժամանակ նորից կանգնել հայ զինվորի կողքին և պաշտպանել իր հողը , միայն թե իր հայրենիքը մասնատված չտեսնի:
Այսօր Էդիկի համար առաջնային նպատակը արագ վերականգնվելն է և ընտանիք կազմելը,պետք է իր գործը շարունակողներ շատ լինեն: Մենք բոլորս լիահույս ենք , որ Էդիկը և մեր բոլոր վիրավորները կկարողանան արագ վերականգնվել և անցնել իրենց կյանքի բնականոն ընթացքին: