Ապրելու ցանկությունը և հզոր կամքը կարող է մարդուն ստիպել պայքարել իր գոյության համար , պայքարել մահվան դեմ և վերջում հաղթանակել: Կյանքի հանդեպ ունեցած սերն ու հավատքը այնքան ուժեղ էր , որ մեր երիտասարդ հերոսին ստիպեց դիմանալ այն փորձություններին, որով նա անցավ արցախյան երրորդ պատերազմի ընթացքում: Երևի չի լինի այնպիսի բառեր , որով կարողանանք փոխանցել նրա ապրումները, զգացածը և իր մաշկի վրա կրածը: Նրա պատմությունը շատ խորն ու բովանդակալից է ,վերապրում ես իր հետ , բայց ցավը , որի միջով նա է անցել իր մեջ է իր հոգում և իր մարմնում: Մեր հերոսը ՝ 19-ամյա դաշնակահար Արմենն է , ով ընդամենը երկու ամսվա զինծառայող էր երբ սկսվեց պատերազմը: Երիտասարդ տղան ՝ ում մատները սովոր էին միայն դաշնամուրի ստեղնաշարին , պետք է զենք վերցներ և մարտի դաշտ դուրս գար , չմտածելով իր կյանքի մասին , հայրենիքը առաջնային տեղում էր: Այդպես էլ եղավ , հոկտեմբերի 2-ին պայթյունի հետևանքով վիրավորվեց Արմենի դեմքի մի մասը , բայց դա դեռ վերջը չէր , երբ այդ վիճակում շարունակում էր իր պայքարը, թշնամու դիպուկահարի կրակոցից այս անգամ տուժեց ուսը: Բայց իր հավատքը ավելի ուժեղ էր իր զգացածից՝ պայքարեց և փրկվեց: Առ այսօր Արմենը շարունակում է իր վերականգնողական բուժումը և չորս վիրահատություն տանելուց հետո , վերջապես սպասում է իր վերջին պլաստիկ վիրահատությանը:
Վերականգնվելուց հետո պատրաստվում է վերադառնալ իր ուսմանը ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնմսերվատորիա, պետք է հայտնի դաշնակահար դառնա և ապագայում Արցախը միջազգային բեմերում ներկայացնի: Վերականգնողական կենտրոնի թիմը մեր բոլոր բուժվողների կողքին է, բուժումը իրականացվում է անհրաժեշտ մակարդակի , փորձելով բավարարել նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակը: