Վերականգնողական կենտրոնի բուժվողներից է Ռաջիկ Հակոբյանը,ով արցախյան երրորդ պատերազի ընթացքում ստացել է արկա պայթյունային վիրավորում և ունի ձախ ազդրի սերտաճող կոտրվածք, ձախ ծնկան հոդի կոնտրակտուրա: Մարտունու շրջանի Քերթ գյուղում էր ապրում Ռաջիկը իր գեղեցիկ ընտանիքով, նորը ստեղծելու սպասումներով և ձգտումներով , երբ սկսվեց պատերազմը:Ռաջիկը զինծառայող էր և իր անմիջական մասնակցությունը ունեցավ արցախյան երրորդ պատերազմում և մինչև վիրավորվելը գտնվում էր ռազմի դաշտում: Հոկտեմբերի 27-ին Մաճկալաշենի մոտակայքում ՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից Ռաջիկը վիրավորվեց և առ այսօր պայքարում է իր առողջությունը վերականգնելու համար:Նախքան երրորդ վիրահատությանը հասնելը , նա արդեն երեք ամիս է բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում: Մասնագետների աշխատանքը և նրա արագ վերականգնվելու ցանկությունը չի կարող ապարդյուն անցնել: Մենք բոլորս լիահույս ենք, որ կտեսնենք Ռաջիկին և մեր բոլոր վիրավոր հերոս տղաներին վերականգնված վիճակում: