Մեր հերոս բուժվողները

20- ամյա Վահագն է ՝ Ճարտարից , ով վերականգնողական կենտրոն է ընդունվել աջ արմնկային հոդի կոնտրակտուրա ախտորոշումով: Վահագը պարտադիր ժամկետային ծառայության մեջ էր , երբ սկսվեց արցախյան երրորդ պատերազմը: Նրան վիճակվել էր պաշտպանել իր բնակավայրը և հենց այդտեղ էլ հոկտեմբերի 29-ին վիրավորվեց: Վահագի կյանքում այս պատերազմը բացի իր վիրավորումից ծանր հետք է թողել իր ընկերների կորուստը: Շատ զինակից ընկերներ է կորցրել , բայց չի հուսալքվել ,վրեժը սրտում կռվել է մինչև վերջ :Վահագը Արցախի Պետական համալսարանի ուսանող է և ուսումնասիրում է մաթեմատիկա , ցանկանալով ապագայում հաշվապահ դառնալ: Բացի բնագիտական հակում ունենալուց, Վահագը նաև ակտիվ սպորտային կյանք է վարում՝ խաղում է Արցախի Ֆուտբոլի առաջնությունում: Վահագի երազանքը մեկն է կրկին լիարժեք տեսնել իր Արցախը և իր ներդրումը ունենալ իր երկիրը զարգացնելու և ապրեցնելու գործում: