Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի փոքրիկ բուժվողներից է Հայկը: Նա վերականգնողական կենտրոն է ընդունվել գլոբալ զարգացման հապաղում ախտորոշումով:
Հայկը ինը տարեկան է և ամեն տարի վերականգնողական կենտրոն է հաճախում համապատասխան բուժում ստանալու նպատակով : Այս փուլում նա հաճախում է ամբուլատր պայմաններում: Հայկը կրում է օրթեզներ և մայրիկի օգնությամբ է քայլում: Նա ունի մանր և խոշոր մոտորիկայի թույլ զարգացում և ինքնուրույն տեղաշարժվելու համար նրան անհրաժեշտ է հետին քայլակ: Վերականգնողական կենտրոնը Հայկին է տրամադրում այդ անհրաժեշտ քայլակը տանը և դրսում ազատ տեղաշարժվելու համար:
Վերականգնողական կենտրոնում Հայկը ստանում է ֆիզիոթերապիստի և հոգեբանի ծառայություն , ինչպես նաև մասնակցում է նկարչության և կավագործության դասընթացներին: