Շահառուն վերականգնողական կենտրոն է դիմել իշեմիկ ինսուլտի հետևանք, ձախակողմյան հեմիպարեզ ախտորոշմամբ։
Դրանից բացի նա նաև ուներ ողնաշարի վնասվածք և գոտկային հատվածում ուժեղ ցավեր, ձախ ծնկային և արմնկային հոդերի շարժման սահմանափակումներ, որը տարածվել է նաև ստորին վերջույթներում։ Ինսուլտի հետևանքով շահառուն լիովին անշարժացած վիճակում ՝ անվասայլակին դիմել է վերականգնողական կենտրոն։
Առաջնային կատարվել է բուժվողի ֆիզիկական և հոգեբանական վիճակի զննում և գնահատում, որից հետո դրվել են հատուկ նպատակներ, որին պետք է հասներ ֆիզիոթերապիստը իր աշխատանքի արդյունքում։
Բուժական ֆիզկուլտուրայի , մարզասրահի և աշխատանքային թերապիաների միջոցով կատարվել է բուժվողի թույլ մկանների ուժեղացում, կարճ մկանների ձգում, սահմանափակ շարժումների ակտիվացում, բալանսի լավացում։
Բուժման առաջին փուլից հետո շահառուն արդեն տեղաշարժվում էր արմնկային քայլակով իսկ այս պահի դրությամբ արդեն 4 կետանի ձեռնափայտով։
Մեր ֆիզիոթերապիստի հիմնական նպատակն է ՝ հիվանդին նախապատրաստել ինքնուրույն տեղաշարժման և նպաստել նրա ինքնասպասարկման ոլորտի զարգացմանը։