Մայիսի 5-ին կայացել է ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգված «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել ք. Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում:
Երրորդ տեղին՝ «Միսս համակրանք» անվանակարգով արժանացել է Արփինե Հարությունյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նա տեղաշարժվում է սայլակով:
«Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են ներկայացրած եղել 16 տարեկանը լրացած 44 գեղեցկուհիներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից, ինչպես նաև 1 մասնակից Ռուսաստանից: Այս տարի առաջին անգամ վերին տարիքային շեմ չի սահմանվել: Նորամուծությունների շարքում էր նաև նախընտրական` ֆեյսբուքյան փուլը։ ՖԲ օգտատերերի հավանումների քանակով ընտրվել են եզրափակիչ փուլի երեք մասնակիցները: Ընդհանուր առմամբ, եզրափակիչ փուլ էր անցել 10 գեղեցկուհի:
Ժյուրիի կազմում էին ընդգրկվել հաղորդավար Եգոր Գլումովը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը:
Շնորհավոր Արփինե Հարությունյան: