Նոր՝ հատուկ նշանակության ֆորդ մակնիշի միկրոավտոբուսներ

Երևանից Ստեփանակերտ տեղափոխվեցին մեր կենտրոնի աշխատանքների համար երկու հատուկ նշանակության ֆորդ մակնիշի միկրոավտոբուսներ: Մեքենաները ուղարկվել են Գերմանիայի հայ համայնքի կողմից: Մեքենաները կծառայեն տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև ունեն հնարավորություն անվտանգ տեղափոխելու անվաթոռ օգտագործողներին: Հատուկ շնորհակալություն Աշոտ Սմբատյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանին , Գերմանիայում բնակվող հայ համայնքին ինչպես նաև Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությանը: