Նորագույն էկզարտ սարքավորում

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մշտական համագործակցության մեջ է գտնվում ‹‹Վիվա›› բարեգործական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակներում արդեն մի քանի անգամ ձեռք է բերվել կենտրոնին անհրաժեշտ բժշկական պարագաներ, իսկ վերջերս այդ կազմակերպության շնորհիվ մեր մասնագետներին հնարավորություն ընձեռվեց Երևանում մասնակցել էկզարտ մասնագիտական սարքավորման դասընթացներին: Հատկանշական է այն , որ համապատասխան որակավորման վկայականները մեր մասնագետները ստացան անձամբ Տատյանա Հովհաննիսյանից, որն ավելի է պարտավորեցնում ստացած գիտելիքները և սարքի բոլոր հնարավորությունները համատեղել, վերականգնելով բուժվողների ֆիզիկական վիճակը: Տատյանա Հովհաննիսյանի անմիջական ջանքերով Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը կարողացավ ունենալ այդ բուժմանն անհրաժեշտ սարքավորումը :Աշխատանքի անցնելով մեր մասնագետները կազմակերպեցին պարբերական սեմինարներ և ունեցած գիտելիքներն ու պրակտիկ փորձը փոխանցեցին մեր մյուս ֆիզիոթերապիստներին:Կինեզոթերապիայում էկզարտ սարքավորումն օգտագործվում է հատուկ վերականգնողական վարժություններ կատարելու համար: Էկզարտի միջոցով կարգավորվում է նեյրոմկանային և հենաշարժողական համակարգի խանգարումները: Բուժումը պետք է ընթանա էկզարտի թեստերի արդյունքների հիման վրա և սկսել այն փուլից , որի կատարման ընթացքում դժվարություններ են առաջանում: Էկզարտ սարքը թույլ է տալիս բացահայտել կինեմատիկական շղթայի թույլ օղակը: Դրա համար հիվանդը ստուգվում է և եթե ցավը արտահայտվում է , ապա նշանակվում է բուժական հաջորդականության մի քանի փուլեր: Կինեմատիկական շղթան կապ է հոդերի և ոսկորների միջև: Շարժումներ կատարելիս այն կարող է լինել բաց և փակ: Բաց շղթան իրար հաջորդող հոդերի և ոսկորների միացումն է , որտեղ վերջին հոդը կարող է ազատ շարժվել: Փակ շղթան իրար հաջորդող հոդերի և ոսկորների միացումն է , որտեղ վերջին հոդը հանդիպում է դիմադրողականության կանխելով ազատ շարժման: Էկզարտն ունի բուժման տարբեր ձևեր ՝ ստաբիլիզացնում է խորանիստ մկաններըմոբիլիզացնում մակերեսային խոշոր մկաններըուժեղացնում թույլ մկանները և ձգում կարճ մկանները:Այսօր մեր մասնագետները փորձում են օգտագործել էկզարտի բոլոր հնարավորությունները , մեր բուժվողների ֆիզիկական վիճակը բարելավելու համար: