Շնորհակալության խոսք Ռոզեթ Անդրեասյանին

Շնորհակալության խոսք Ռոզեթ Անդրեասյանին

Ռոզեթ Անդրեասյանը Հայաստան ժամանել էր 2015թ մայիսին հանգստալու և իր գիտելիքների փորձը կիսելու հայրենակից գործընկերների հետ: Ռոզեթը իր երիտասարդ տարիքին ունի 9 տարվա մասնագիտական կրթություն և արդեն դոկտորի կոչում ֆիզիկական թերապիայի մեջ: Հաճելի էր, որ բժիշկ Կարեն Կոլոյանը Ռոզեթին խորհուրդ էր տվել աշխատել մեր կենտրոնի ֆիզիկական թերապիստների հետ:
Մայիսի վերջն էր, երբ Երևանում հանդիպեցի Ռոզեթին: Քննարկեցինք մեր անելիքները, իմ խնդրանքով մենք կանգ առանք մեջքի ցավերով մարդկանց բուժելու հարցի շուրջ: Վերականգնողական կենտրոնում մեծ թիվ են կազմում մեջքի ցավերի խնդիր ունեցող մարդիկ: Հունիս և հուլիս ամիսներին երկուական շաբաթ Ռոզեթը գտնվեց վերականգնողական կենտրոնում և ուսումնական դասեր վարեց: Մասնագետ թերապիստները մեծ սիրով ընդունեցին Ռոզեթին և մեծ խանդավառությամբ ուսումնասիրեցին այս նոր մեթոդը, որն ուղղված է մեջքի ցավերի վերացմանը:
Որպես կազմակերպիչ, ինձ համար հաճելի էր տեսնել Ռոզեթի և բժշկական թիմի ընկերանալը, բոլորին հետաքրքիր էր Ռոզեթի կյանքը առօրյայում, գործի մեջ, հետաքրքրություններն ու նախասիրությունները: Մի քանի անգամ կազմակերպվեց քայլերթ Արցախի բնության տարբեր մասերում, որը լրացուցիչ հնարավորություն էր Ռոզեթի հետ շփվելու և իրարից սովորելու համար: Վստահ եմ, որ այս այցը դեպի Արցախ վերջինը չէր Ռոզեթի համար: Մենք կհամագործակցենք և մյուս այցելության ժամանակ նրա հետ կուսումնասիրենք պարանոցային և ուսագոտու հետ խնդիրներով մարդկանց բուժմանը:
Ամբողջ թիմի անունից և իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում Ռոզեթ Անդրեսյանին մեզ իր աջակցությունը ցուցաբերելու համար: Վստահ եմ, որ շատ անելիքներ դեռ առջևում են ի նպաստ մեր ժողովուրդի: