Ուրախ ենք տեղեկացնել , որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում արդեն որոշ ժամանակ է ինչ գործում է պրոֆեսիոնալ և ժամանակակից սարքավորումներով լվացքատունը։
Պրոֆեսիոնալ լվացքի մեքենայի և չորացուցիչի ուժգնությունը հնարավորություն է տալիս օրական 100 կգ լվացք անելու և չորացնելու։ Իսկ գերժամանակակից արդուկի շնորհիվ մեր լվացքատան պատասխանատուները ավելի քիչ ժամանակ են տրամադրում արդուկին, ստանալով ավելի մեծ քանակությամբ արդուկված շորեր։
Կենտրոնի համար կարևոր էր ունենալ նմանանտիպ հնարավորություններով լվացքատուն, որը հնարավորություն կտար նվազագույն ռեսուրսներ ծախսելով ստանալ այսպիսի արդյունք։
Վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Նորայր Բաբումեանին լվացքատան սարքավորումներով ապահովելու և աջակցելու համար։ Վերականգնողական կենտրոնը բարձր է գնահատում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի մշտական համագործակցությունը և մեր շահառուների համար արժանավայել պայմաններ ստեղծելու ձգտումը։