ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու
ծառայությունների,որոնց ցանկը հաստատում է Արցախի
Հանրապետության առողջապահության նախարարը՝համաձայնեցնելով
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)
1. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
2. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
4. Մինչև 18 տարեկան երեխաներ
5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք՝ 18-23 տարեկան
6. Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
7. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ
8. Բռնադատվածներ
9. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք
10. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ , ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
11. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
12. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)
13. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ
14. Զինծառայության ընթացքում ստացած խեղման , վնասվածքի , հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում)
15. Չեռնոբիլի ատոմակայնի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
16. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
17. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ
19. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք
20. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք
21. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամներ:
Հաստատված է` Արցախի Հանրապետության կառավարության կողմից
ԱՀ կառավարության 2021 թվականի մարտի 31-ի N270-Ն որոշման
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 566 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածը`Արցախի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
- Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի <<Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին>> N 566 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
- Որոշման 1.1-ին կետից հետո լրացնել նոր 1.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
<<1.2. Արցախի Հանրապետությունում խաղաղապահական առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, բացառությամբ ստոմատոլոգիական ծառայության, իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակներում:>>.
2)որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ ՝համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿ
<<ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Բացառությամբ (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց
ՀՀ | Կենտրոնական նյարդային ծանր ախտորոշումով հիվանդների հիվանդանոցային բուժում | Գինը /դրամ/ |
1 | Մանկական ուղեղային լուծանք | 743000 |
2 | Ողնուղեղի և գլխի վնասվածքներ | 743000 |
3 | Իշեմիկ կաթված | 743000 |
Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 50 օր | ||
Մեկ օրվա բուժման արժեքը | 14860 |
ՀՀ | Վերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններում | Գինը /դրամ/ |
1 | Մկանային դիստրոֆիա | 304200 |
2 | Կոտրվածքներ | 304200 |
3 | Պլեքսիտ | 304200 |
4 | Իշեմիկ կաթված հեմիպարեզ | 304200 |
Մեկ օրվա հիվանդի բուժման միջին տևողությունը 30 օր | ||
Մեկ օրվա բուժման արժեքը | 10140 |
ՀՀ | Վերականգնողական բուժում ցերեկային ստացիոնարում | Գինը /դրամ/ |
1 | Պլեքսիտ | 145200 |
2 | Դիպլեգիա | 145200 |
3 | Հեմիպարեզ | 145200 |
4 | Պոլիոմիելիտ | 145200 |
5 | Արթրիտ և այլ հոդային հիվանդություններ | 145200 |
6 | Մանկական ուղեղային լուծանք | 145200 |
7 | Ողնաշարի և կեցվածքի շեղումներ | 145200 |
Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը 20 օր | ||
Մեկ օրվա բուժման արժեքը | 7260 |
ՀՀ | Ծառայության անվանումը | Գինը /դրամ/ |
1 | Բուժական ֆիզկուլտուրա /1 սեանս/ | 3000 |
2 | Մերսում /1 սեանս/ | 2000 |
3 | Ռեֆլեքսոթերապիա /1 սեանս/ | 2000 |
4 | Ջրաբուժություն /1սեանս/ | 2500 |
Տնօրեն՝ Վարդան Թադևոսյանի դիմումը ստացիոնար բաժանմունքի բուժվողներին

Բարի գալուստ
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
Հարգելի տիկին-պարոն
Ուրախ ենք Ձեր բուժումը իրականացնելու և պատրաստ ենք այն հնարավորինս արդյունավետ դարձնելու: Ցանկանում ենք ծանոթացնել Ձեզ Կենտրոնի պայմանների հետ, որոնք Դուք պարտավորվում եք պահպանել ի օգուտ Ձեր և Կենտրոնի կարգապահության պահպանմանը:
1. Կենտրոնը պարտավորություն չի կրում գումարի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում:
2. Բուժվողը պատասխանատվություն է կրում իր սենյակի և սենյակում գտնվող գույքի համար: Անհրաժեշտ է պահպանել սենյակի մաքրությունը, չի թույլատրվում սենյակում սնունդ պահել:
3. Սնունդը նախատեսված է բացառապես բուժվողների համար և սահմանվում է երեք սնվելու ժամ.
Նախաճաշ – 08:30
Ճաշ — 12:45
Ընթրիք — 18:00
4. Բուժվողներին այցելություններ թույլատրվում է մինչև ժամը 21:30: Ձեր բուժման ժամերին չունենալ այցելուների հետ հանդիպում:
5. Քնելու ժամը` 23:00-08:00:
6. Ձեր բուժման համար պատասխանատու է Կենտրոնի, բժշկական թիմը (բժիշկ, վերականգնող թերապիստ բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիալական աշխատող): Թիմի անդամները հոգ կտանեն Ձեր բուժումը լիարժեք կազմակերպելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կկազմակերպվի հետազոտություն համապատասխան բուժհաստատություններում:
7. Պետք է լուրջ վերաբերվել բուժման ժամանակացույցին` չուշանալ բուժումից և կատարել բոլոր պահանջները: Բուժման ժամանակ զերծ մնալ բջջային հեռախոսից օգտվելուց:
8. Ձեր բուժմանը համապատասխան կստանաք ջրաբուժություն լողավազանում (մենք շատ կարևորում ենք, որ բոլորը ենթարկվեն այնտեղ գործող կանոններին):
9. Հնարավորություն կունենաք մասնակցելու Կենտրոնում և Կենտրոնից դուրս կազմակերպվող արվեստի և սպորտի դասընթացներին: Վստահ եմ, որ մեր մոտ բուժվելու ժամանակաընթացքում ձեռք կբերեք մի նոր նախասիրություն:
10. Շենքի ներսում խստիվ արգելվում է ծխելը և ալկոհոլ օգտագործելը:
11. Կենտրոնի սոցիալական աշխատողը կօգնի Ձեզ իրազեկվելու Ձեր իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:
12. Ձեր բոլոր առաջարկներով և բողոքներով կարող եք դիմել Կենտրոնի բժշկին կամ ինձ:
Հուսով ենք, որ հնարավորինս կվերականգնեք Ձեր առողջությունը` Վերականգնողական կենտրոնում: Այստեղ բոլորը սիրով ու հոգատարությամբ կծառայեն Ձեզ` ակնկալելով Ձեզնից միայն Ձեր հարգալից վերաբերմունքը Կենտրոնում գործող կանոնների և անձնակազմի նկատմամբ: