Սեպտեմբերի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ֆիզիոթերապիայի միջազգային օր: Ֆիզիոթերապիայի համաշխարհային օրը հնարավորություն է տալիս մեր ուշադրությունը սևեռելու ֆիզիոթերապիստի, ֆիզիկական վարժությունների և վերականգնողական թերարապիայի դերի վրա: Ֆիզիկական վերականգնումը համակարգված ծառայություն է, որը տրամադրվում է բացառապես ֆիզիկական վերականգնման մասնագետի կամ նրա հսկողության ներքո։ Ներառում է հետազոտում, գնահատում, ախտորոշում, կանխատեսում, խնամքի պլանավորում, միջամտություն և կրկնակի հետազոտություն, բնականաբար բժիշկ-վերականգնողաբանի և վերականգնողական թիմի այլ մասնագետների հետ համագործակցությամբ :
Արդեն քսաներկու տարի է Արցախում գործում է Քերոլայն Քոքսի անվան վերականգողական կենտրոնը.
Մեր առաքելությունն է վերականգնողական բուժում ցուցաբերել տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ առանց տարիքային սահմանափակման, նպաստել նրանց ինքնոուրույնությանը և անկախությանը:
Ուրախ ենք, որ մեր գործունեության շնորիհիվ կարողանում ենք Արցախի ամբողջ բնակչությանը հասանելի դարձնել ֆիզիոթերապիստի մասնագիտական ծառայությունը:
Կենտրոնի անունից շնորհավորում ենք բոլոր ֆիզիոթերապիստերին մասնագիտական տոնի կապակցությամբ: