Սեպտեմբերի 8-ը ֆիզիոթերապիայի միջազգային օր

Ամբողջ աշխարհում սեպտեմբերի 8-ը նշվում է , որպես Ֆիզիոթերապիայի միջազգային օր: Այս օրը առիթ է ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռելու ֆիզիոթերապիստի և վերականգնողական թերապիայի դերի վրա:Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստները տարիներ շարունակ կատարում են այդ աշխատանքը, փորձելով թեթևացնել մարդկանց ֆիզիկական վիճակը։ 2021 թվականը ծանր աշխատանքային տարի էր կենտրոնի ֆիզիոթերապիստների համար, նրանք առ այսօր աշխատում են վերջին պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաների հետ, փորձելով տալ նրանց մաքսիմալ վերականգնողական բուժում և հասնել դրական արդյունքների։ Նրանց կատարած աշխատանքը անգնահատելի է, Արցախի ժողովրդի և հատկապես մեր հերոս տղաների բուժման մեջ։Սիրելի Ֆիզիոթերապիստներ սրտանց շնորհավորում ենք Ձեր մասնագիտական տոն օրը, թող Ձեր կատարած աշխատանքում միշտ հասնեք հաջողությունների, ունենաք անսպասելի արդյունքներ և լինեք գնահատված։