Բժշկագիտություն, տեսական և փորձառական գիտելիքների համակարգ, որի հիմնական նպատակն է մարդու առողջության ամրապնդումն ու պահպանումը, կյանքի տևողության երկարացումը, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Իր բազմադարյա պատմության ընթացքում բժշկագիտությունը նշանակալի հաջողությունների է հասել, ախտորոշման, կանխարգելման ու բուժման ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս փրկել հիվանդի կյանքը, բուժել նախկինում անբուժելի համարվող շատ հիվանդություններ։ Վերականգնողական բուժումը թիմային աշխատանք է, որը հետապնդում է բուժվողի հնարավորինս ֆիզիկական, ֆունկցիոնալ, հոգեբանական, մտավոր, սոցիալական վերականգնում:
Այսօր լրանում է վերականգնողական կենտրոնի 21-րդ տարեդարձը, շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց ովքեր աշխատում են կենտրոնում, առնչվում են, և ում կյանքում կենտրոնը կարևոր նշանակություն ունեցավ:
Մեր առաքելությունն է՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակությանը, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:
Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝ բժիշկ-վերականգնողաբանի խորհրդատվություն, ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա, բոբաթ-նեյրոզարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, սոցիալական ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ: Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում ստացողները:
Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող է 120-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու և մեր աջակցությունը ստանալու համար: Կենտրոնը ունի պատրաստված մասնագետներ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում:
