Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սերտ համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող ‹‹Հայկական Ճամբար›› հասարակական կազմակերպության և Հայաստանի Ազգային Հաշմանդամային Սպորտի ֆեդերացիայի հետ, որոնք ակտիվ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ:
Սույն թվականի փետրվարի 11-12-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին վերոնշյալ կազմակերպությունների կողմից Ծաղկաձորում կազմակերպված լեռնադահուկային սպորտային և ժամանցային միջոցառմանը: Սպորտային այս նորամուծությունը նախատեսված է տեղաշարժման դժվարություններ ունեցող երիտասարդների համար։
Ծրագրի մասնակիցները հնրավորություն ունեցան երկու օր անցկացնել Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստյան գոտում, սահել լեռնադահուկային սահուղիներով հատուկ ադապտիվ մարզագույքով՝ Tempo Dual Ski-ով։
