Սպորտային խաղեր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար: Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս նաև հաշմանդամային սպորտի զարգացմանը Արցախում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Այսօր կենտրոնում բուժվող՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար կազմակերպվեց սպորտային խաղեր