Վարդան Թադևոսյանի ուղերձը նոր տարվա կապակցությամբ

Յուրաքանչյուր տարեվերջին ի մի ես բերում կատարված աշխատանքները և կյանքիդ վերջին մի տարին։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոնը բավականին մեծ աշխատանք կատարեց վերջին մեկ տարվա ընթացքում, և հարյուրավոր ծանր հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց բուժումը և աջակցությունը ստացան կենտրոնի անձնակազմի կողմից։

Աշխատեցինք ինչպես և նախորդ տարիններին, և արդյունքները բավականին գոհացուցիչ են , ունեցանք հաջողություն նաև մեր բարեգործական ծրագրերում՝ տարվա ընթացքում կառուցեցինք նոր ամբուլատոր բաժանմունք, որտեղ իրենց բուժումն կստանան  նորածիները և մեծահասակները, ինչպես նաև կստանան  լոգոպեդի և հոգեբանի ծառայություն, և ակնկալում ենք, որ այդ նոր շենքում  2023 թվականին  կունենանք հատուկ զգայական սենյակ՝ մեր հատուկ խնդիրներ ունեցող երեխաների համար։

Անելիքները դեռևս շատ են սպասվում,  որովհետև մենք  Merieux հիմնադրամի  հետ  կշարունակենք աշխատել և ավելի ընդարձակ , հարմարավետ ու պատշաճ պայմաններ ստեղծել  մեր շահառուների համար։

Վերականգնողական կենտրոնը  շարունակաբար վերջին 24 տարիների ընթացքում զարգանում է, ճիշտ է դանդաղ տեմպերով, բայց հաստատուն  և էլ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծում,  ինչպես թիմի աշխատանքների իրականացման  համար, այնպես էլ  շահառուների։

Այս օրերին դժվար է բոլորիս համար, երբ ազգաբնակչությունը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում,  որ նկարագրելու իմաստ չեմ տեսնում և բոլորը դա զգում են։

Վստահ եմ, որ այս իրավիճակը արագ կավարտվի և մենք կվերադառնանք մեր  բնականոն կյանքին։

Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել վերականգնողական կենտրոնի թիմի բոլոր աշխատակիցներին իրենց լավ , նվիրված և հայրենանվեր աշխատանքի համար։

Եվ դա  ոչ միայն իմ կողմից է, այլ վստահ մեր բոլոր  շահառուների կողմից, և նրանց անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի  համար։

Շնորհավորանքներս ուղղում եմ վերականգնողական կենտրոնի շահառուներին՝

Շնորհավորում եմ  բոլորիդ գալիք 2023 թվականը և Սուրբ ծնունդը, և մաղթում՝  խաղաղություն ու ամենայն բարիք՝  Ձեզ  և ձեր ընտանիքներին։

Մաղթում եմ բոլորին ուրախ տոնական օրեր։

                                                                                        Վարդան Թադևոսյան