Օրերս Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է հասել Ալպ Մարիտինի ,Վառի և Մոնակոյի Հայ Առաքելական Եկեղեցու Ծուխի Կրոնական ընկերության կողմից ձեռք բերված /AIRSEP MODEL6 visionAIR Oxygen Conventrator GPB0121090734/ և ЭМА Полюс-2М մագնիսա թերապիայի համար նախատեսված սարքավորումները ։Այս երկու սարքերը ստացել ենք որպես նվիրատվություն, որը անձամբ Ֆրանսիայից Արցախ է հասցրել Արման Ղարամյանը ՝ շատ մեծ դժվարությամբ ։Բժշկական սարքավորումները կծառայեն վերականգնողական կենտրոնում բուժվող վիրավոր զինվորներին և հաշմանդամություն ունեցող անձանց բուժման նպատակով։Վերականգնողական կենտրոնի ամբողջ անձնակազմի,բուժվողների և նրանց հարազատների անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը Արման Ղարամյանին և նրան աջակցողներին,ինչպես նաև Նիցայի հայ համայնքին ՝ նման աջակցության և բարեգործության համար։ Այս սարքավորումները մեծ ազդեցություն կունենան կենտրոնի շահառուների բուժումն ավելի լիարժեք կազմակերպելու համար։ Անչափ շնորհակալ ենք նման օգնության համար։Միասին մենք ուժեղ ենք։