Վերականգնողական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում տանը գտնվող այն անձանց , ովքեր ունեն հաշմանդամություն կամ ֆիզիկական սահմանափակումներ

Վերականգնողական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում տանը գտնվող այն անձանց , ովքեր ունեն հաշմանդամություն կամ ֆիզիկական սահմանափակումներ: Նման մարդիկ երբեմն չեն ցանկանում բացահայտվել մեկուսանալով արտաքին աշխարհից դրանով իսկ վնասելով ինքներն իրենց: Օրերս վերականգնողական կենտրոն էր դիմել մի երիտասարդ , ով ցանկանում էր անվասայլակ ստանալ իր եղբոր համար , միևնույն ժամանակ հայտնելով , որ նա ունի երկու հաշմանդամություն ունեցող եղբայր, որոնք մշտապես գտնվում են տանը:Վերականգնողական կենտրոնի պատասխանատուները իհարկե այցելեցին Առստամյանների ընտանիքին , ովքեր ապրում են Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում: Իրականությունը փոքր-ինչ դաժան էր ՝այս ընտանիքի երկու եղբայրները ունեն մկանային դիստրոֆիա ախտորոշում և արդեն քսան տարուց ավել է ինչ գտնվում են տանը առանց բժշկական միջամտությունների, որն ավելի է բարդացրել նրանց ֆիզիկական վիճակը: Եղբայրներից Հարութը 25 իսկ Կարենը 23 տարեկան են, օրվա հիմնական մասը գտնվում են տանը՝ համակարգչային խաղերով և սոցիալական ցանցերով զբաղված: Ի տարբերություն Հարութի Կարենը անվասայլակին չի նստում, այլ ամբողջ օրը կիսանստած վիճակում է, որի հետևանքով նրա մկանները լիովին կարճացել են: Առստամյանների հինգ հոգանոց ընտանիքը գտնվում է հոր խնամակալության տակ, մայրիկին կորցրել են տարիներ առաջ: Սոցիալական վատ պայմաններում են բնակվում և ըստ հոր խոսքերի ՝օրերս պետք է տեղափոխվեն պետության կողմից տրամադրվող նոր բնակարան:Երկար քննարկումներից հետո ավագ եղբայրը համաձայնվեց նրանց բերել վերականգնողական կենտրոն անհրաժեշտ բուժման համար:Իսկ վերականգնողական կենտրոնի թիմը պատրաստակամ է օգնել եղբայրներին հնարավորին չափով և ցուցաբերել վերականգնողական և հոգեբանական բուժում, փորձելով ինտեգրել նրանց հասարակությանը և բարելավել նրանց կյանքի որակը: