Վերականգնողական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների հոգեպես առողջ լինելուն:

Վերականգնողական կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների հոգեպես առողջ լինելուն: Հոգեպես առողջ լինելը կյանքի կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում: Մեր հոգեբանները աշխատում են ինչպես զարգացման խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ , այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց հոգեբանական տարբեր խնդիրների դեպքում:  Սա այնպիսի մի աշխատանք է , որտեղ երեխաները երբեմն  տագնապած երբեմն լացելով, երբեմն տարբեր բացասական վարքագծեր ցուցաբերելով ներս են մտնում հոգեբանի սենյակ և ի ուրախություն մեզ և բոլորիս որոշակի չափով հաղթահարած իրենց խնդիրները դուրս են գալիս այնտեղից: Աշխատանք է  տարվում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, դաունի համախտանիշ, զարգացման գլոբալ հապաղում և այլ ախտորոշում ունեցող երեխաների  հետ: Երեխաների հետ աշխատելիս օգտագործվում է կիրառական վարքային վերլուծություն, PECS, Աֆֆոլտեր մեթոդները , օգտագործվում է  նաև արտթերապևտիկ տեխնիկաներ: