Վերականգնողական կենտրոնին կից գործող Ցերեկային Խնամքի և բուժման կենտրոնում բուժվող երեխաների այցը ձիարշավարան:

Ձին բարի ու հավատարիմ կենդանիներից մեկն է: Ապացուցվել է, որ բոլոր ընտանի ու վայրի կենդանիների համեմատությամբ, բոլոր դարերում ձին մարդուն ամենամոտն է: Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ ձին ամենաշատ դրական էներգետիկա արձակող կենդանին է, մարդուն բարություն, հանդուժողականություն, հանգստություն և վստահություն է փոխանցում: Պարբերաբար ձիերի հետ շփվող, գոնե տարին մեկ-երկու անգամ ձիարշավարան գնացող մարդիկ հանդուրժող են, հավասարակշռված:

Վերականգնողական կենտրոնին կից գործող Ցերեկային Խնամքի և բուժման կենտրոնում բուժվող երեխաները այցելեցին Հունոտի կիրճում գտնվող ձիարշավարան, և մեծ բավականություն ստացան: Շնորհակալություն ենք հայտնում Hunot Canyon Equestrian Club Artsakh -ին և Баграт Микаелян (Bagrat Mikaelyan) -ին ջերմ ընդունելության համար: