Պատահականություն է թե ոչ բայց գարունը իր գեղեցիկ եղանակով բերում է տարվա ամենագեղեցիկ և ամենանուրբ տոնը՝ մարտի 8-ը: Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է շնորհավորելու գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Շնորհավորանքների հետ մեկտեղ պետք է նաև շնորհակալ լինենք կանանց իրենց գոյության և նվիրումի համար: Վերականգնողական կենտրոնի անձնակազմի և բուժվողների անունից սրտանց շնորհավորում ենք կանանց գեղեցկության և մայրության օրվա առթիվ:
Հայ ժողովրդի համար՝հայկնոջ և հերոսածին մոր կերպարը դարեդար լինելու է օրվա լավագույն խորհուրդը: Ուստի պետք է կարողանանք գնահատել նրանց ներկայությունը և անմնացորդ նվիրումը:
Շնորհավոր Ձեր տոնը՝ կանայք: