Վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին Սևանի լճում կայացած կայակինգի ներառական մարզահավաքին:

Սույն թվականի օգոստոսի 1-3-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին Սևանի լճում կայացած կայակինգի ներառական մարզահավաքին: “Հայկական ճամբար” լճափնյա բազայում հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդները սովորում են ապրել միասին, հաղթահարել ներքին արգելքներն ու հաղթել տարերքին՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը: Շնորհակալություն ենք հայտնում Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիային նման նախաձեռնության համար։ “Կայակինգի ներառական մարզահավաքներ” ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

On August 1-3, 2013, the patients of Rehabilitation Center participated in an inclusive Kayaking training session on Lake Sevan. Both disabled and non-disabled youth at “Armenian Camp” base learned to live together as well as overcame internal barriers by utilizing each other’s strengths. We thank the Armenian National Federation of Disabled Sports for such an initiative. The “Inclusive Kayaking Training” program is implemented with the support of the Ministry of Education, Science, Culture, and Sport of the Republic of Armenia.