Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ:
Սույն թվականի հունիսի 28ից 30-ը ներառյալ Վերականգնողական կենտրոնի թիմը մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուզում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Բոչիայի բաց առաջնությանը զբաղեցնելքվ առաջին պատվավոր տեղը: Առաջնությանը մասնակցեցին կենտրոնի երեք բուժվող՝ Սպարտակ Ալթունյան, Մանուշակ Մելքումյան և Վլադիսլավ Ավագյան:
Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում: Ակտիվ մասնակցություն ենք ունենում ՀՀ-ում կազմակերպվող հաշմանդամային սպորտի բոլոր միջոցառումներին: Յուրաքանչյուր տարի Ստեփանակերտում նույնպես կազմակերպվում է Բոչիայի բաց առաջնություն: Հրավիրվում են ՀՀ-ում գործող կազմակերպությունները:
Հաշմանդամային սպորտի զարգացումը շատ կարևոր է, քանի որ դա բացառիկ հնարավորություն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար շփվել հասակակիցների հետ, ինտեգրվել և հասարակության լիարժեք անդամ զգալ:
