Վերականգնողական կենտրոնի շահառուների հետ հանդիպման են եկել «Հեռանկար» հասարակական կազմակերպության անդամները

Այսօր վերականգնողական կենտրոնի շահառուների հետ հանդիպման են եկել «Հեռանկար» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր ցանկություն են հայտնել հանդիպել մեր շահառուներին և շփվել նրանց հետ: Հանդիպման ընթացքում մեր հյուրերը ծանոթացան բուժվողների հետ, զրուցեցին և կիսվեցին հետաքրքիր գաղափարներով: Հանդիպումը համընկել է կենտրոնի բուժվող Հարութի ծննդյան օրվա հետ և բոլորիս հնարավորություն ընձեռվեց շնորհավորել նրան և մաղթել առողջություն և խաղաղություն:Վերջում կազմակերպության անդամները մեր շահառուներին նվիրեցին խորհրդանշական շապիկներ իսկ կենտրոնի ստացիոնար բուժվողների համար բերեցին գրքեր և ջրի տերմուսներ:Շնորհակալություն ենք հայտնում «Հեռանկար» հասարակական կազմակերպությանը նախաձեռնության և նվերների համար: