Վերականգնողական կենտրոնում արդեն մեկնարկել են վերանորոգման աշխատանքները

ԱՄՆ Արևմտյան ափի Հայ օգնության միության /ՀՕՄ/ շրջանային վարչությունը հովանավորել է Արցախում գործող Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտոնի Ֆիզիոթերապիայի սենյակի ամբողջական վերանորոգումը և կահավորումը:
Վերանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Ուրախ ենք, որ 2021թ առիթ ունեցանք մեր կենտրոնում հյուրընկալելու ԱՄՆ Արևմտյան ափի ՀՕՄ-ուհիներին: Շնորհակալ ենք ԱՄՆ Արևմտյան ափի Հայ օգնության միության /ՀՕՄ/ շրջանային վարչությանը՝ վերականգնողական կենտրոնն իր ուշադրության տակ պահելու և կենտրոնում բուժվող քաղաքացիների համար արժանապատիվ պայմաններ ստեղծելու ջանքերի համար: