Վերապատրաստման դասընթացներ Վերականգնողական կենտրոնում

Սույն թվականի ապրիլի 10-ից վերսկսվեցին Աուտիզմի կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացները: Այս անգամ հյուրընկալել ենք ԱրԲեՍ կենտրոնի հոգեբան՝ Բաբայան Մարինեին և լոգոպեդ՝ Տիտանյան Շուշանին: Դասընթացների թեմաներն են.

  • Խոսքի նորմալ զարգացում
  • Խաղի նորմալ զարգացում
  • Աուտիզմ (ախտորոշում)
  • Հոգեբանական և խոսքային առանձնահատկությունները աուտիզմ ունեցող երեխաների մոտ
  • Գնահատում
  • ԿՎՎ (կիրառական վարքային վերլուծություն)
  • Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցության զարգացումը աուտիզմ ունեցող երեխաների մոտ: