Տնային այցելության բաժանմունք

Վերականգնողական կենտրոնը մշտական կապի մեջ է տնային այցելության բաժանմունքի բուժվողների հետ , որի շրջանակներում կազմակերպվում են տնայցեր մեր շահառուների վիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար: Վերջին շրջանում կենտրոնի ուշադրության տակ է Խաչատրյանների ընտանիքը ՝ Բաթ և Վալերի եղբայրները, ովքեր ունեն զարգացման գլոբալ հապաղում ախտորոշումը: Ինչպես գիտենք Խաչատրյանները կառավարության կողմից, որպես աջակցություն ստացել են առանձնատուն, որտեղ անհրաժեշտ էր երեխաներին տնից դուրս բերելու համար կառուցել թեքահարթակ: Վերականգնողական կենտրոնը անմասն չմնաց անհրաժեշտ թեքահարթակի կառուցմանը և այդ ընտանիքին գումարային օգնություն ցուցաբերեց շինարարական աշխատանքները եզրափակելու համար:Վերջին այցելության ժամանակ ի ուրախություն բոլորիս հայտնաբերեցինք , որ այդ շինարարական աշխատանքները հանձն է առել Քաղաքաշինության նախարարությունը , որոնց դիմել էին Խաչատրյանների ընտանիքը և ստացել պետական աջակցություն այն պրոֆեսիոնալ շինարարական նորմաններով կառուցելու թեքհատը ՝ աստիճանավանդակով և լուսավոր պատշգամբով։Վերականգնողական կենտրոնը իր շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակից կազմակերպություններին և անհատներին այս ընտանիքին սատար լինելու համար։Շատ կարևոր է ընտանիք կենտրոն փոխհամագործակցությունը , որից շահում են միայն մեր շահառուները:Հուսանք , որ շուտով Բաթ և Վալերի եղբայրները կկարողանան ազատ տեղաշարժվել և հասնել վերականգնողական կենտրոն անհրաժեշտ բուժում ստանալու համար: Իսկ վերականգնողական կենտրոնը կաջակցի Բաթ և Վալերի եղբայրներին՝ վերականգնողական կենտրոն գալու և տուն հասնելու հարցում ապահովելով համապատասխան տրանսպորտով։