Տնային այցելության բաժանմունքի պատասխանատուները շարունակում են սպասարկել իրենց շահառուներին և նրանց հասցնել իրենց հասանելիք բժշկական պարագաները: Այս անգամ այցելեցինք Շոշ և Դաշուշեն գյուղերի մեր բուժվողներին:
Տնային այցելության բաժանմունքի շահառուներից է Երամիշյան Էդվարդը, ով բնակվում է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է Էդվարդը, որի ժամանակ վիրավորվել է իսկ 2002 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել ողնուղեղային վնասվածք: Էդվարդը արդեն երեք տարի է ինչ աշխատում է Արցախի Արտակարգ իրավիճակների 911 ծառայությունում:
Վերականգնողական կենտրոնի համար ողջունելի է մեր շահառուների աշխատելու կամքն ու ցանկությունը: Վստահությամբ կարող ենք ասել, որ Էդվարդը լրիվ ինտեգրված է հասարակությանը և ամբողջությամբ ինքնուրույն: