Շոշ գյուղի տնային բաժանմունքի շահառուներից է Ավանեսյան Զորիկը , ով ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշումը: Զորիկը 30 տարեկան է և գտնվում է մոր խնամակալության տակ: Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է և բոլորի սիրելին:
Զորիկը հիմնականում տանն է իր Գրետա մայրիկի հետ : Տան ֆինանսական ծախսերը հոգում են երեխաները և օգնում մայրիկին Զորիկին խնամելու հարցում:
Վերականգնողական կենտրոնի տնային այցելության բաժանմունքը Զորիկին տրամադրում է տակդիրներ և սնունդ: Պլանավորում ենք Զորիկին կենտրոն բերել ՝ հետագա բուժումները անցկացնելու համար: