Տնային այցելության բաժանմունքի շահառուներից է Ասյան, ով 10 տարեկան է և ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում: Նրա ընտանիքը Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղից է: Պատերազմից հետո նրանք ստիպված տեղահանվել են իրենց բնակավայրից և տեղափոխվել Ստեփանակերտ: Այժմ նրանք ժամանակավորապես բնակվում են Արցախի Պետական Համալսարանին կից հանրակացարանում: Հինգերորդ հարկում նրանց տրամադրվել է մեկ սենյակ, որտեղ բնակվում են Ղազարյանների հինգ հոգանոց ընտանիքը, իսկ խոհանոցը և լոգարանը ընդհանուր է : Ղազարյաների ընտանիքում աշխատում է միայն հայրը , փորձում են ֆինանսական ծախսերում տեղավորվել հոր աշխատավարձով: Ասյան սնվում է միայն մանկական հատուկ սնունդով, որի համար էլ ծախսվում է նրա ամբողջ նպաստը իսկ վերականգնողական կենտրոնում բուժում ստանալու համար խոչընդոտ է նրա հինգերորդ հարկում բնակվելը, քանի որ վերելակ չկա, ուստի մայրիկի համար մեծ դժվարություն է նրան իջեցնել բարձրացնելը: Այդ իսկ պատճառով Ասյան հիմնականում գտնվում է տանը:
Հուսով ենք, որ հետագայում կլուծվի նրա բնակության հարցը և Ասյաին կկարողանան հասցնել վերականգնողական կենտրոն անհրաժեշտ բուժման համար: