Վերականգնողական կենտրոնը շարունակում է տնայցեր կատարել Արցախի շրջաններում բնակվող մեր շահառուներին ։ Հերթական տնայցի ժամանակ տնային բաժանմունքի պատասխանատուներին է միացել տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը։ Նրանք այցելել են Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում բնակվող ողնուղեղային վնասվածք ունեցող՝Արմենին և իշեմիկ ինսուլտ ախտորոշմամբ՝ Էդուարդին։
Տնայցի շրջանակներում կատարվել է վերքերի մշակում, ինչպես նաև տրամադրվել են բոլոր բժշկական պարագաները և դեղորայքը վերքերի շարունակական մշակման համար։
Շատ ուրախալի է տեսնել մեր շահառուների ուրախությունն ու ոգևորությունը այցելությունների ժամանակ։
Մենք փորձում ենք մեր բուժվողներին ուշադրության կենտրոնում պահել և օգնել մեր հնարավորությունների շրջանակներում։