Տնային այցելության բաժանմունք

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 2000 թվականից առ այսօր, ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան օգնությունը ստանալու համար: Տնային այցերը կազմակերպվում են թոշակառուների , ֆիզիկական սահմանափակումներով, ծանր հաշմանդամություն և տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այցերը կատարվում են ինչպես քաղաք Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի շրջաններում: Այցի նպատակն է տրամադրել խնամքի պարագաներ, տակդիրներ, ինչպես նաև կատարել վերքերի մշակման , կատետրիզացիայի, աղիքների և միզապարկի խնդիրների լուծմանը: Տնային այցերի կազմակերպմամբ է զբաղվում վերականգնողական կենտրոնի բուժքույր Մարիետա Սարգսյանը, ով 22 տարի է ինչ կատարում է այդ պատասխանատու գործը, իսկ արդեն 2021 թվականից նրան է միացել նույն կենտրոնի բուժքույր Լուսինե Գալստյանը: Այսօր նրանց անմիջական ջանքերով փորձվում է ընդլայնել տնային այցելության բաժանմունքի շահառուների քանակը, որպեսզի հնարավոր լինի օգնել ավելի շատ մարդկանց: 2000–2020թ.թ. կատարվել է 39200 տնային այցելություն: Այս ծառայությունը, հնարավորություն է տալիս ուշադրության արժանացնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, աջակցել նրանց և օգնել հնարավորության սահմաններում: