Տնային այցելություն

Վերականգնողական կենտրոնը մշտական կապի մեջ է տնային այցելության բաժանմունքի բուժվողների հետ: Տնային այցերը կազմակերպվում են  ֆիզիկական սահմանափակումներով,  ծանր հաշմանդամություն  և տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այցերը կատարվում է ինչպես քաղաք Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի շրջաններում: Այցի նպատակն է տրամադրել խնամքի պարագաներ, տակդիրներ, ինչպես նաև  կատարել վերքերի  մշակման , կատետրիզացիայի, աղիքների և միզապարկի խնդիրների լուծմանը:

Տնային այցելության բաժանմունքի պատասխանատուները այս անգամ  այցելեցին  Վալերի և Բաթ եղբայրներին, ովքեր ունեն զարգացման գլոբալ հապաղում ախտորոշումը: Նպատակն էր գնահատել նրանց կենցաղային պայմանները և առկա խնդիրները, ինչպես նաև պայմաններ  ստեղծել  շարունակելու նրանց բուժումը վերականգնողական կենտրոնում, տրամադրելով համապատասխան տրանսպորտ երեխաներին բուժման բերելու և տուն հասցնելու համար:

Շատ ուրախալի և ողջունելի է արձանագրել , որ Խաչատրյանների ընտանիքը կառավարության կողմից , որպես աջակցություն ապահովվել է առանձնատնով, որը ըստ մեր գնահատականի համապատասխանում է այդ ընտանիքի կարիքներին: Խիստ անհրաժեշտ է այս տան համար կառուցել համապատասխան թեքահարթակ , երեխաներին անվաթոռով տանից դուրս բերելու համար: Ակնկալում ենք, որ կգտնվեն  հովանավորներ այն կառուցելու համար:

Իսկ վերականգնողական կենտրոնը պարտավորվում է երեխաներին շարունակաբար տրամադրել տակդիրներ և աջակցել  համապատասխան վերականգնողական բուժումով: