Տնային այց

Մեր կատարած տնայցերի շրջանակներում հաճախ ենք հանդիպում այնպիսի պատմությունների, որի կողքով անհնար է անտարբեր անցնել։

Երբ լսում ու համոզվում ես , հայի ուժեղ  գենի,  պայքարող տեսակի և  անկոտրուն լինելուն։

Երբ այցելեցինք Անետա և Ռոբիկ Ավագյաններին համոզվեցինք, որ այս զույգը առ այսօր շարունակում է պայքարել  հայի տեսակը պահպանելու համար։

1941թ․ ծնված Ռոբիկ և 1948թ․ ծնված Անետա ամուսինները ինսուլտի հետևանքով գտնվում են որդու և աղջկա  խնամակալության տակ։ Ռոբիկ պապիկը նաև իր զարկերակային   արյան բարձր ճնշման պատճառով կորցրել  է մեկ աչքը ։

Ամուսինները հուզմունքով ու թաց աչքերով են պատմում իրենց անցած և ապրած կյանքը ՝ թե ինչքան դժվարություններ ու կորուստներ են ունեցել իրենց ընտանիքում։

Ռոբիկ Ավագյանը դեռ չծնված՝ 1941 թվականին կորցրել է հորը և հորեղբորը, բայց ճակատագիրը միայն այդքանը չէ , որ պատրաստել էր նրա համար։  Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ավագյան ամուսինները կորցրել են իրենց տղային իսկ 44-օրյա պատերազմում  նաև թոռանը։

Իսկ այժմ այս ընտանիքը նաև զրկված է նորմալ ապրելու պայմաններից։ Արցախի շրջափակման պատճառով նրանք չեն կարողանում ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղորայքը, սնունդը, եթե մի պահ անտեսենք կապը, գազը, էլեկտրաէներգիան՝ հատկապես վատ տեսողություն ունեցող անձանց համար որքան կարևոր է այն։

Բայց այս ընտանիքը շարունակում է գոյատևել և պայքարել հանուն իրենց հարազատների և հանուն Արցախի գոյության։