Ք.Քոքսի անվան վերանագնողական կենտրոնը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի և ԼՂՀ Կառավարության աջակցությամբ սկսել է Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի շենքի կառուցումը: Կենտրոնը նախատեսված է աուտիզմի սինդրոմով և ՄՈՒԿ-ի խանգարումներով երեխաների համար: Նոր կենտրոնը կառուցվում է Վերականգնողական կենտրոնի Մանկական աջողջության ենթակենտրոնի շենքի երկրորդ հարկում:
Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում աուտիզմի սինդրոմով և ՄՈՒԿ-ի խանգարումներով երեխաները կստանան համապատասխան բուժում: Նրանց հետ կաշխատեն հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, խաղաթերապիստ և այլն: Աշխատանքը ուղղված կլինի նրանց զարգացմանը, ինքնասպասարկման ապահովմանը, ինչպես նաև մեծ ուշադրություն կդարձվի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: