Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից գործող մանկական առողջության և Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի բալիկների գալիք նոր տարին շնորհավորելու են  եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից գործող մանկական առողջության և Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի բալիկների գալիք նոր տարին շնորհավորելու են  եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Մեր բալիկները անհամբեր սպասում էին նրանց՝ միասին զվարճանալու և իրենց պատրաստած ելույթները ցուցադրելու համար։

Անչափ շնորհակալ ենք SPFA Club Francophone de Stepanakert կազմակերպությանը վերականգնողական կենտրոնին կրկին աջակցելու և մեր երեխաների օրը տոն դարձնելու համար։

Եկեք միասին ապահովենք մեր երեխաների պատկերացրած հեքիաթային կյանքը։