Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոնը ամփոփում է 2022 թվականը։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոնը ամփոփում է 2022 թվականը։ Այս տարին վերականգնողական կենտրոնի համար եղավ  շինարարական բարեփոխումների , մասնագիտական գույքի և ամենակարևորը բուժվողների բուժման առաջընթացի արձանագրման տարի։

Մենք բոլորս ապրելով Արցախում և լինելով այս դժվարին իրավիճակում փորձել ենք կատարել մեզանից կախվածն ու պահանջվածը։ Եվ այժմ երբ կրկին պահը օրհասական  է մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել բոլոր դժվարություններին և  վերջում հաղթանակած դուրս գալ։

Վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից ցանականում ենք շնորհավորել  բոլորի գալիք նոր տարին։

Թող 2023 թվականը լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի։  

Թող Արցախի երկնքում  հավետ ծածանվի հաղթանակած  եռագույնը և խաղաության աղավնին իր թևերը սփռի ամբողջ աշխարհով մեկ։