Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը տոնական արձակուրդներից հետո վերսկսել է իր աշխատանքները և աշխատում է իր բնականոն ռեժիմով։
Այս դժվարին իրավիճակում փորձում ենք մեր աշխատանքը այնպես կազմակերպել , որպեսզի մեր բուժվողները լիարժեք և հարմարավետ պայմաններում ստանան իրենց վերականգնողական բուժումը։
Այս պահին մենք կրկին տրված ենք մեր առաքելությանը՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց, նրանց ինտեգրել հասարակությանը , ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը։