Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շարունակում է տնայցեր կատարել Արցախում բնակվող մեր տնային բաժանմունքի շահառուներին։ Ստեղծված իրավիճակում աշխատանքները ավելի ինտենսիվ են կազմակերպվում, որպեսզի կարողանանք որոշակի աջակցություն ցուցաբերել մեր բուժվողներին։
Հունվարի 14-ին տնային այցի պատասխանատուները այցելել են Ստեփանակերտի մեր շահառուներին և տրամադրել՝ տակդիր, բժշկական պարագաներ և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից տրված վերմակ և սնունդ։
Աշխատանքային գրաֆիկի համաձայն մեր բուժքույրերը կատարում են տնայցեր և ըստ հերթականության այցելում մեր շահառուներին և տրամադրում անհրաժեշտ պարագաները։
Բոլորին ցուցաբերվում է անհատական մոտեցում, գնահատվում է շահառուի վիճակը, կատարվում վերքերի մշակում և իհարկե բժշկական խորհրդատվություն։