Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ստացիոնար բուժվողները շաբաթ օրերը նույնպես ստանում են իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։

✅Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ստացիոնար բուժվողները շաբաթ օրերը նույնպես ստանում են իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։

Կենտրոնը պարտավորություն է վերցրել և փորձում է մշտապես ապահովել մեր ստացիոնար բուժվողների բուժումը նաև շաբաթ օրերին։

Այդ նպատակով յուրաքանչյուր շաբաթ օր մեկ ֆիզիոթերապիստ և մեկ էրգոթերապիստ գալիս են և վերականգնողական բուժում են ցուցաբերում ստացիոնար բուժվողներին։ ✅Մենք փորձում ենք շաբաթ օրը նույնպես հագեցած օր դարձնել մեր բուժվողների համար, ապահովելով նրանց բուժումն ու հետաքրքիր ժամանցը։