Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շնորհավորում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ին Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շնորհավորում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ին Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ: Վերականգնողական կենտրոնը արդեն երկար տարիներ համագործակցում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ի հետ: Ամեն տարի Վերականգնողական կենտրոնը և ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ճամբարներ են կազմակերպում՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին իրենց ծավալած գործունեության համար:

Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դարձավ «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը, որը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական եւ վերապատրաստման աշխատանքներին:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն առաջին անգամ Հայաստանում միջազգային համայնքի կողմից իրականացվել է 2012 թվականին: Մրցանակաբաշխության միջոցով ամեն տարի նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների ու պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները: