Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն են այցելել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար՝ Արմինե Պետրոսյանը իր գործընկերների հետ և «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի» տնօրեն Սոֆյա Հովսեփյանը: Հյուրերը ծանոթացել են կենտրոնում ընթացող աշխատանքներին, բուժման ընթացքին և շենքային պայմաններին: Քննարկվել են գործող և կատարվելիք մի շարք ծրագրեր, որոնք պլանավորվում է իրագործել ապագայում:Շնորհակալ ենք ուշադրության և մշտական համագործակցության համար և հույսով, որ ապագայում համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագրեր: