Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 20 տարեկան է

Սույն թվականի սեպտեմբերի  9-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը նշել է իր գործունեության 20-ամյակը: 20 տարին մարդու համար, որպես անհատ  ձևավորման,   աշխարհճանաչողության և աշխարհընկալման տարիներ են, իսկ այնպիսի հաստատության համար, ինչպիսին վերականգնողական կենտրոնն է, այդ ժամանակը կայացման,  հազարավոր մարդկանց ժպիտների, առողջության վերականգնման, նրանց հոգսի թեթևացման, հասարակությունում ինտեգրման տարիներ էին։

Միջոցառմանը ներկա էին  Բարոնուհի Քերոլայն Քոքսը իր պատվիրակության հետ միասին, ԱՀ Ազգային ժողողի նախագահ՝ Աշոտ Ղուլյանը, ԱՀ  Առողջապահության Նախարար՝ Արայիկ Բաղրյանը, ԱՀ  Կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը և մի շարք այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում Բարոնուհին  կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին հանձնեց պատվոհուշագիր: Արդեն 20 տարի է՝ Կենտրոնը կատարում է իր առաքելությունը՝հույս ու լույս նվիրելով բոլոր կարիքավորներին, ևս մեկ անգամ շնոհրավոր: