Կենտրոնի լավ բարեկամներից են Փոլ Մելլորը և «Բիրթլինք» կազմակերպության հիմնադիր տնօրեն Քեթի Մելլորը: 2004թ-ից պարբերաբար այցելում են վերականգնողական կենտրոն, Փոլը աշխատում է բուժվող երիտասարդ հաշմանադամների հետ, անցկացնում ֆոտոյի դասընթացներ, սովորեցնում ֆոտոշոփի տարբեր ծրագրերով աշխատել, նկարներ տպել գունավոր տպիչով:Վերջին տարիների ընթացքում Փոլը վերականգնողական կենտրոնում բացել է ֆոտոստուդիա, նվիրել է canon ֆոտոապարատներ, գունավոր տպիչ, ինչպես նաև ապահովում է տպիչի համար բոլոր անհրաժեշտ պարագաները: Ամեն այցի ժամանակ Փոլ Մելլորը կենտրոնի տեղեկատվական ծառայության աշխատողների և բուժվողների հետ անց է կացնում հատուկ դասընթացներ, անում ամեն ինչ իր ունեցած գիտելիքները փոխանցելու բուժվողներին և աշխատողներին: Կենտրոնի աշխատողները սիրում ու հարգում են Փոլին, երախտապարտ են տված գիտելիքների և նվիրատվության համար: