2016թ. սեպտեմբերի 24-ին Ք.Քոքսը և նրա թիմը այցելեցին վերականգնողական կենտրոն: Օրը նշանակալից էր նաև նրանով, որ լրացավ կենտրոնի բացման 18 տարին: Վերականգնողական կենտրոնի բուժվողները ու անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, մեծ սիրով դիմավորեցին նրանց: Ք.Քոքսի այցելությունը արդեն ավանդական տոն է դարձել վերականգնողական կենտրոնի բուժվողների ու անձնակազմի համար: