«Ֆունկցիաների միջազգային դասակարգումը որպես կարիքների գնահատման նոր համակարգ» խորագրով 1-օրյա տեսագործնական դասընթաց վերականգնողական կենտրոնում

Մայիսի 8-ին վերականգնողական կենտրոնում կազմակերպվել է «Ֆունկցիաների միջազգային դասակարգումը որպես կարիքների գնահատման նոր համակարգ» խորագրով 1-օրյա տեսագործնական դասընթաց: Դասընթացը վարում էին Երևանից ժամանած էրգոթերապիստ , ՖՄԴ խորհրդատու՝ Տաթև Ղազարյանը և աջակցող սարքերի փորձագետ՝ Հայկ Մկրտչյանը:Շնորհակալություն ենք հայտնում մասնագետներին գիտելիքների փոխանցման, բովանդակալից սեմինարի և իհարկե նման մտահղացման համար: Վերականգնողական կենտրոնը կարևոր նշանակություն է տալիս նմանատիպ դասընթացներին, հնարավորություն ընձեռելով իր մասնագետներին ավելի տեղեկացված լինել: