Ֆրանսիա (17.01.2016-3.02.2016)

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սկսած 2012թ. համագործակցում է ֆրանսիական <<Համաշխարհային ֆիզիոթերապիստների միության>> հետ: Համագործակցության  ընթացքում Ֆրանսիայից վերականգնողական կենտրոն են այցելել 3 ֆիզիոթերապիստներ և կրթական աշխատանք կատարել ընդհանուր առմամբ 13 ամիս:

Վերը նշված կազմակերպությունը հրավիրել է Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին և բժիշկ Գոհար Խաչատրյանին Ֆրանսիա՝ ծանոթանալու իրենց գործունեությանը, ժամանակակից վերականգնողական կենտրոնների բժշկական և կառավարման աշխատանքներին, և փորձ փոխանակելու նպատակով: Հունվարի 17-ից` փետրվարի 3-ը նրանք եղան Լիոնի և Գրենոբոլի վերականգնողական կենտրոններում:

Այցելեցին Գուստավ Զանդերի անվան Ֆունկցիոնալ վերականգնողական կենտրոնը (Centre de Réadaptation Fonctionnelle et de Soins), Վանս քաղաքի Բժշկական և մանկավարժական կլինիկան (Clinique Medicale et Pedagogique), Ֆրանսիայի հաշմանդամների ասոցիացիան (Association des paralysés de France), Գրենոբոլի բժշկական կենտրոն (Centre médical Rocheplane):